Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որ կուսակցությունը երբ կայցելի Ծիծեռնակաբերդ

Քաղաքականություն
f684321f491f3f750a2f5105e0c1e053

Ապրիլի 24-ին  Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդ կայցելեն մինչեւ ժամը 13.00-ն՝ ուղեկցելով Հայաստանում գտնվող պատվիրակություններին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները ժամը 14.00-ին կլինեն Մարզահամերգային համալիրի դիմաց եւ կգնան Ծիծեռնակաբերդ: «Ժառանգության» ներկայացուցիչները ժամը 15.30-ին, կհավաքվեն Կիեւյան կամրջի վրա: Հայ ազգային կոնգրես կուսակցությունը ժամը 17.00-ին «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից կբարձրանա հուշակոթող։ Նախատեսված է նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությունը: «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Ծիծեռնակաբերդ կայցելի ժամը 18.30-ին: Հայ հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչները Ծիծեռնակաբերդ կայցելեն ապրիլի 24-ին՝ երեկոյան ժամը 22.00-ին՝ ջահերով երթի ժամանակ, իսկ պատգամավորները կայցելեն նաեւ առավոտյան: