Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հիշատակի հանդիսավոր արարողությունը մեկնարկեց

Քաղաքականություն
67721d6880f14316cda7f1894b71bbf8

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ հարգանքի տուրք մատուցելու եկավ Սերժ Սարգսյանը: Նրանք անմոռուկի տեսքով ծաղկեպսակ էին բերել: Հերթով նրանց էին մոտենում տարբեր երկրների պատվիրակությունների ներկայացուցիչներ՝ երեխաների ձեռքը բռնած, իրենց դրոշներով ու դեղին ծաղիկներով: Այս ծաղիկներն, այնուհետեւ, ամրացվում էին անմոռուկի տեսքով ծաղկեպսակին: ՀՀ եւ արտերկրից ժամանած հարյուրավոր լրագրողներ հիշատակի արարողությանը հետեւում են մեդիա կենտրոնից: Նրանք իրավունք չունեն մինչեւ ժամը 13:00-ն մոտենալ հուշահամալիրին: