A
A
Անվանի մարզուհուն Հայաստան է բերել Հայոց ցեղասպանության տարելիցը
Խառը մենամարտերի չեմպիոն, ամերիկուհի Ռոնդա Ռոուզին այսօր ցուցադրական մարզում է անցկացրել Երեւանի «Դինամո» մարզադահլիճում:
Անվանի մարզուհին եւ դերասանուհին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ իր անձնական մարզիչ Էդմոնդ Թարվերդյանի հետ ժամանել է Հայաստան:
«Ուրախ եմ, որ այս օրերին լինելու եմ հայ ժողովրդի կողքին: Գիտեմ, որ 1915 թվականին ցեղասպանություն է եղել: Ես եւ մարզիչս որոշեցինք գալ եւ մեր աջակցությունը ցուցաբերել հայ ժողովրդին: Կփորձեմ նաեւ խորհուրդներով օգնել հայ բռնցքամարտիկներին»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռոնդա Ռոուզին, ում բաց մարզումը տեւել է մոտ մեկ ժամ:
