A
A
Թուրքերը վախենում են նյութական պահանջից. Ն. Ռիժկով
Թուրքերը չեն ընդունում հայոց ցեղասպանությունը, քանի որ վախենում են նյութական պահանջից։ Այսպիսի կարծիք ունի ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը. «Թուրքերը մինչ այսօր չկարողացան կողմնորոշվել՝ ինչ է Ցեղասպանությունը: Նրանք ոչինչ չեն հասկանում»: Այսօր նա կրկին մասնակցում էր մարզահամերգային համալիրում տեղի ունեցող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին; Ինչո՞ւ ԱՄՆ-ը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը. հարցին Նիկոլայ Ռիժկովը պատասխանեց. «Կարծում եմ՝ վաղ թե ուշ ԱՄՆ-ը կընդունի Ցեղասպանությունը»։ Իսկ թե երբ՝ Ռիկժկովը ժպիտով ասաց. «Հաջորդ 100-ամյակին»: