A
A
Չեխ հայտնի լրագրող Պետրա Պրոխազկովան ԼՂՀ-ում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 22-ին ընդունել է չեխ հայտնի լրագրող Պետրա Պրոխազկովային: Հանդիպմանը, որին մասնակցում էր «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի ղեկավար Կարեն Օհանջանյանը, արծարծվել են Արցախի կյանքին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պետրա Պրոխազկովային երկար տարիների ընթացքում տարբեր երկրներում եւ միջազգային ատյաններում Արցախի մասին ճշմարտացի տեղեկատվության ներկայացման համար՝ դա որակելով որպես սկզբունքայնության, բարձր պրոֆեսիոնալիզմի եւ մարդասիրության դրսեւորում: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ