Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի տղամարդկանց հավաքականը կրկին պարտվեց

Սպորտ
sport-chess-txamard

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը պարտություն կրեց Ծաղկաձորում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում: Այսօր կայացած 4-րդ տուրում մեր ընտրանին ուժերը չափեց Չինաստանի թիմի հետ: Առաջին խաղատախտակին հանդես եկող Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի խաղաց` հույս դնելով իր թիմակիցների հաջող ելույթների վրա: Սակայն սեւերով հանդես եկող Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը պարտվեցին: Այդպիսով, հաշիվը դարձավ 0:5:2,5, եւ Հայաստանի հավաքականը երրորդ պարտությունը կրեց առաջնությունում: Երրորդ համարի տակ հանդես եկող Սերգեյ Մովսիսյանը երկարատեւ պայքարից հետո նույնպես տանուլ տվեց: Մեր ընտրանին 8 հնարավորից վաստակել է 2 միավոր եւ շարունակում է մնալ ետնապահների խմբում: Հաջորդ 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կհանդիպի ԱՄՆ-ի ազգային թիմի հետ, որը գլխավորում է մեր հայրենակից Վարուժան Հակոբյանը: