Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ

Սպորտ
sport-chess-kanajq2

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ Չինաստանում ընթացող աշխարհի թիմային առաջնությունում: Այսօր կայացած չորրորդ տուրում մեր ընտրանին 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Լեհաստանի թիմի նկատմամբ: Այս անգամ արդյունավետ խաղացին երկու Լիլիթները` Մկրտչյանն ու Գալոյանը, որոնք հաղթեցին իրենց մրցակիցներին: Էլինա Դանիելյանը պարտվեց, իսկ ահա Մարիա Կուրսովան ոչ-ոքի խաղաց եւ վերջնականապես ապահովեց մեր թիմի հաղթանակը: Հայաստանի հավաքականը վաստակեց 5 միավոր եւ բարձրացավ 3-րդ հորիզոնական: Վաղը, ապրիլի 23-ին, նախատեսված 5-րդ տուրում, մեր ընտրանին կմրցի Ղազախստանի հետ, որը երեք միավորով գտնվում է 8-րդ տեղում: