Էդվարդ Նալբանդյանը չմեկնաբանեց Օբամայի քայլը
ԵԽ գլխավոր քարտուղար-Սերժ Սարգսյան առանձնազրույցին այսօր ներկա է եղել նաեւ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ Հանդիպումից հետո նա շտապում էր մասնակցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» միջազգային ֆորումին, եւ միայն հասցրեցինք ճշտել, թե ինչ կարծիքի է Ապրիլի 24-ին ԱՄՆ-ից ժամանող կազմի վերաբերյալ։ Նախարարը նախ զարմացավ՝ ասելով. «Ի՞նչ պետք է ես ասեմ», ապա ավելացրեց. «Հրավերն ուղղված էր նախագահին»։ Հիշեցնենք, այսօր ԱՄՆ նախագահ Օբաման հայտարարեց, որ 2015թ. ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետությունում 1915թ. իրադարձությունների 100-ամյակի ոգեկոչման միջոցառումներին կմասնակցի նախագահական պատվիրակություն, որի կազմում ընդգրկված են. ԱՄՆ գլխավոր գանձապետ-ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյու, պատվիրակության ղեկավար Նախագահական պատվիրակության անդամներ. Ռիչարդ Միլս, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, ԱՄՆ պետքարտուղարություն Ջեքի «Կանչելյան» Սփայեր, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 14) Ֆրանկ Պալոնե, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Նյու Ջերսի, ընտրատարածք 6) Աննա Էշու, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ (Կալիֆորնիա, ընտրատարածք 18) Դեյվ Տրոտ, ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ(Միչիգան, ընտրատարածք 11)