Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽ գլխավոր քարտուղարը տեղյակ է Հիմնադիր խորհրդարանի հետ կապված դեպքերից

Քաղաքականություն
yagland-serzh

Քիչ առաջ Մարզահամերգային համալիրում «Ընդդեմ  ցեղասպանության  հանցագործության»  միջազգային ֆորումին  զուգահեռ, տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի ու ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդի հանդիպումը։ Հանդիպումից հետո «Ազատություն» ՌԿ հարցին ի պատասխան, թե ինչ հարցեր են քննարկվել, Թ. Յագլանդը ոչինչ չմեկնաբանեց։ Հաջորդ հարցին՝ արդյո՞ք ԵԽ  գլխավոր քարտուղարը տեղյակ է Հիմնադիր խորհրդարանի հետ կապված իրադարձություններից, ասաց, որ տեղյակ է։ Արդյոք այս կապակցությամբ ունի՞ մտահոգություններ. հարցին պրն Յագլանդը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ։