Օբաման չի արտասանելու «Ցեղասպանություն» բառն իր ուղերձում (տեսանյութ)
Ի տարբերություն նախորդ տարիների, ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրյակին այլ աշխատաձեւ որդեգրել եւ Ապրիլի 24-ի ավանդական ուղերձից երկու օր առաջ հայտարարել այն ձեւակերպումների մասին, որոնք գործածելու է Բարաք Օբանման։ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, քիչ առաջ Վաշինգտոնում Ամերիկահայ համայնքի առաջնորդների հետ հանդպման ժամանակ, նախագահ Օբամայի աշխատակազմի ղեկավար Դենիս Մաքդոնոն եւ ազգային անվտանգության քարտուղարի տեղակալ Բեն Ռոդզը տեղեկացրել են, որ նախագահ Օբաման չի գործածելու «Ցեղասպանություն» արտահայտությունը։ Հայ համայնքը վրդովված է այս լուրից։ «Նախագահ Օբամայի կողմից Թուրքիայի ճնշումին ենթարկվելը ազգային խայտառակություն է։ Դա վստահության, ճշմարտության նկատմամբ դավաճանություն է»,- հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Հաչիկյանը։ Դիտեք նաեւ «Ամերիկայի ձայն»-ի տեսանյութը