Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցեղասպանության թանգարան –ինստիտուտը վերազինված է ու պաշտոնապես բաց

Քաղաքականություն
ցեղ3

Նոր թանգարան , նոր տեխնիկական լուծումներով ու բացառիկ նմուշներով։ Հայոց ցեղասպանության թանգարան –ինստիտուտը վերազինված է ու պաշտոնապես բաց։ Նախկին 3 սրահների փոխարեն 12 սրահներում ներկայացված է ամբողջ պատմությունը՝ սկսած Ցեղասպանության նախապատրաստումից, մինչեւ մեր օրեր՝ Հրանտ Դինքի սպանություն։ Նորաբաց թանգարանի համար , հավաքվել են բազմաթիվ ցուցանմուշներ։Այնքան շատ, որ կարելի էր եւ 5 այսպիսի թանգարան բացել։ Եզակի նմուշներ տրամադրող մարդկանցից մեկն էլ կահիրեաբնակ Սուրեն Բայրամյան է։ Նա եզակի ձեռագիր գրքեր է բերել իր հետ։ Նրա ծնողները Սեբաստիա քաղաքից են։ Հայաստան այցելելուց հետո, հաջորդ երազանքն է Արեւմտյան Հայաստան այցելությունը։ Բիդիլ Բյորնը նույնպես յուրահատուկ նվերով է այցելել Հայաստան։ Չնայած ծնվել ու մեծացել է Նորվեգիայում, բայց իրեն հայ է համրում։ Բյորին հորը՝ Ռաֆայել Սաֆարյանին , 1915 թվականի որդեգրել է մի միսիոներուհի եւ փրկել նրա կյանքը։ Թանգարան Ինստիտուտը այցելուների համար բաց կլինի միայն ապրիլի 25-ից։ Սա արվում է միայն անվտանգության նկատառումներով, վստահեցնում է տնօրենը։ Այդ օրերին թանգարան կայցելեն, միջազգային ֆորումի մասնակիցները, պաշտոնական պատվիրակությունների անդամներն ու արտասահմանցի լրագրողներ։ Շինարարության համար ծախսվել է 4,5 մլն դոլար, միայն հովանավորնների օգնությամբ։ A press tour took place at the Armenian Genocide Museum-Institute A press tour took place at the Armenian Genocide Museum-Institute A press tour took place at the Armenian Genocide Museum-Institute A press tour took place at the Armenian Genocide Museum-Institute