A
A
Ավստրիայում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ
Ավստրիայի խորհրդարանն այսօր ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ: Ավստրիայի խորհրդարանական 6 խմբակցությունների համատեղ հայտարարությունում 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ իրականացված զանգվածային կոտորածները որակվել են Ցեղասպանություն: Վիկիպեդիան արդեն թարմացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների ցանկը՝ ավելացնելով նաեւ Ավստրիան։ Աղբյուր՝ http://diepresse.com