Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե չլիներ hոկտեմբերի 27-ը, մենք այսօր կապրեինք այլ Հայաստանում» (տեսանյութ)

Քաղաքականություն
13976540585449

Կարեն Դեմիրճյանը երազում էր բարգավաճ ու բարեկեցիկ երկրի մասին։ Եթե չլիներ ահաբեկչությունը՝ նա կարող էր հասնել իր երազանքին. «Մի բան ակնհայտ է՝ հոկտեմբերի 27-ին  այդ մարդասպանները մեկ խնդիր էին լուծում, քանդել հակակշիռների համակարգը, որ գոյություն ուներ Հայաստանում , որը թույլ չէր տալիս զբաղվել թալանով ու կառուցել կոռուպցիոն մի բուրգ»,- համոզված է ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը։ Այսօր 20-րդ  դարի հայ ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկի՝ Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրն է։ Շիրիմին ծաղիկներ դնելու ու հարգանքի տուրք մատուցելու համար, այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էին նրա ընտանիքի անդամները, հարազատները, քաղաքական գործիչներ եւ պարզապես քաղաքացիներ։ Պանթեոնում հավաքվածները համոզված են, որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության բոլոր մեղավորները կպատժվեն իշխանափոխությունից հետո. «Ես չեմ կարող ասել, որ դա մոտ ապագայում կլինի, որովհետեւ կարծում եմ, որ անցյալ եւ նախկին իշխանությունները սերտորեն կապված են դրա հետ։ Քանի դեռ չի բացահայտվել, կոնկրետ անուններ չեմ տա, բայց վստահ եմ. քանի կա գործող իշխանություն՝ դա չի լինի, բայց նրանք հավերժ չեն , մի օր կբացահայտվի»,- վստահեցրեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը ։ Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 83 տարեկան