Բացել լրահոսը Փակել լրահոսը
667603549_1282876724020740_3370017930237162523_n
A A
Պաշտոնական

Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ՝ ԱԺ այգում

ՀՀ Ազգային ժողովի այգում ապրիլի 6-ին տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ:
 
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներ ծաղիկներ են խոնարհել Ազգային ժողովի այգում տեղադրված հուշակոթողի մոտ:
Հոգեհանգստյան կարգը կատարել է Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանը: