Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Դավթյանը կվիճարկի Եվրոպայի չեմպիոնի կոչումը

Սպորտ
sport-gimnastika

Մոնպելիեյում մեկնարկած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում մրցումային առաջին օրից հետո Հայաստանի վեց պատվիրակներից չորսը հավակնում են մրցանակային տեղերի: Բազմամարտում հանդես եկած Արթուր Դավթյանը որակավորման մրցումներում զբաղեցրել է 4-րդ տեղը եւ մտել եզրափակիչ: Այսօր նա 24 ուժեղագույնների պայքարում կվիճարկի չեմպիոնի կոչումը: Նժույգթափերի մրցումներում Հարություն Մերդինյան գրավել է 7-րդ տեղը եւ կրկին մտել եզրափակիչ: Օղակների վրա վարժության որակավորման փուլում հաջող են հանդես եկել Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը, որոնք զբաղեցրել են համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ տեղերը: Հենացատկի եզրափակիչին կմասնակցի նաեւ Արթուր Դավթյանը: Կանանց առաջնության բազմամարտում մեր միակ ներկայացուցիչ Հուրի Գեբեշյանը գրավել է 28-րդ տեղը եւ ավարտել ելույթը: