Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի ներկայացուցիչը բացարկ հայտնեց գործով դատախազին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Manukyan-Aram1

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակում կատարելու գործով հենց առաջին դատական նիստի ժամանակ նրա ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը բացարկ հայտնեց գործով դատախազ Գեւորգ Մարգարյանին։ Նրա խոսքով՝ դատախազը քննիչին ցուցում չի տվել համապատասխան քննչական գործողություններ իրականացնելու համար։ Ըստ նրա՝ մամուլում հնչել են անուններ, սակայն դատախազն այդ ուղղվածությամբ քննություն չի իրականացրել։ Բացի այդ, հնարավոր է, որ հիմնական մեղադրյալ Արշակ Սվազյանից բացի, գործում այլ կասկածյալներ լինեին։ Դատախազն առարկեց ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ այս ամենն իրականության հետ կապ չունի, իսկ ամբաստանյալի ներկայացուցիչ Լիանա Բալյանն ավելացրեց, որ տուժողի ներկայացուցիչը հիմքեր եւ փաստարկներ չներկայացրեց, ուստի միջնորդությունն անհիմն է։ Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը գնաց խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Հիշեցնենք, որ Արամ Մանուկյանը հարձակման էր ենթարկվել իր տան շքամուտքում՝ նախորդ տարվա դեկտեմբերի 11-ի երեկոյան՝ ստանալով մարմնական վնասվածքներ։ Գործով մեղադրվում է Արշակ Սվազյանը, ով նախկինում 2 անգամ դատապարտված է եղել։