Եղանակ եմ փնտրում, որ չլինեմ հանձնաժողովի նախագահ. Վ. Բաղդասարյան (տեսանյութ)
ՀՀ իշխանությունները ԵԽ կոռուպցիայի դեմ պայքարի երկրների՝ Գրեկոյի խմբի անդամներին վստահեցրել են` կոռուպցիան մեր երկրում պակասել է: Խումբն իր վերջին զեկույցում դրական էր գնահատել ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարը: Գրեկոյի անդամները Հայաստանում հանդիպել են խորհրդարանի, դատախազության եւ դատարանների ներկայացուցիչների հետ՝ հաջորդ զեկույցը պատրաստելու նպատակով:
ՀՀԿ խմբակցության ղեկավարին դուր է գալիս, որ ընդդիմությունն էլ է կառուցողական առաջարկություններով հանդես գալիս: Ընդդիմադիրների այն մոտեցումները, թե ամեն ինչ վատ է երկրում, նա ծայրահեղական է համարում:
Կոռուպցիայի դեմ պայքարելու համար կառավարությունը ստեղծեց հանձնաժողով, որը ղեկավարելու է վարչապետը, իսկ կազմում կլինեն նախարարներ, որոնց ընդդիմադիր թեւի ներկայացուցիչները համարում են կոռումպացված:
ՀՅԴ-ն ներկայացուցիչ չի ունենա հանձնաժողովում: Ըստ դաշնակցության, գործառույթները պետք է ամրագրվեն օրենքով, այլ ոչ թե կառավարության որոշմամբ կամ նախագահի հրամանագրով:
Գրեկոյի անդամները հանձնաժողովի մասին չեն խոսել, այլ միայն լսել են մեր պատգամավորների մոտեցումները:
Ավելին՝ տեսանյութով