Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տիգրան Պետրոսյանը գրավեց 18-րդ տեղը

Սպորտ
sport-chess-dubay

Հայաստանի շախմատիստ Տիգրան Լ. Պետրոսյանը Դուբայում ավարտված շախմատի միջազգային մրցաշարում վերջին պահին արժանացավ դրամական պարգեւի: Նա վերջին տուրում հաղթեց հնդիկ գրոսմայստեր Լախմանին եւ վաստակեց 6 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեց նաեւ միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը: Լրացուցիչ ցուցանիշներով Տիգրան Լ. Պետրոսյանը զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը, որը պարգեւատրվող վերջին տեղն էր: Տիգրան Կ. Հարությունյանը մրցաշարն ավարտեց 29-րդ հորիզոնականում: Մրցաշարի հաղթող է դարձել Թուրքիայի ներկայացուցիչ Դրագան Սոլակը, որը եւս հինգ մասնակիցների հետ վաստակել է 7 միավոր, սակայն լրացուցիչ գործակիցներով գրավել է առաջին տեղը: