Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կոմունիստները երթ կանցկացնեն, ՍԴՀԿ-ն՝ հավաք

Քաղաքականություն
97e7f32be8ec59a5f200cd3bc4a75ce7

Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ` ի գիտություն է ընդունվել Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանի իրազեկումը՝ մայիսի 1-ին, ժամը 12.00-ից Մարտիրոս Սարյանի արձանին հարող տարածքից՝ Մաշտոցի պողոտա-Գ. Լուսավորչի փողոց-Մանկական զբոսայգի երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի մեկ այլ որոշմամբ էլ ի գիտություն է ընդունվել Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության աշխատակազմի ղեկավարի իրազեկումը՝ մայիսի 1-ին ժամը 18.00-ից մինչև 20.00-ն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հավաք անցկացնելու վերաբերյալ։ Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիան էլ նույն օրը, ժամը 12.00-ից մինչեւ 14.00-ն Թումանյան փողոցի եւ Հյուսիսային պողոտայի խաչմերուկից՝ Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-Ստ. Շահումյանի անվան հրապարակ-Վ. Սարգսյան փողոց-ՀԱՄԿ-ի շենքին հարող տարածք երթուղով երթ կանցկացնի։ Երեւանի քաղաքապետի լիազոր ներկայացուցիչը իրազեկումը ընդունել է ի գիտություն։