A
A
Մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Արթիկի, Սևանի, Գավառի, Մարտունու, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու տարածաշրջաններում ապրիլի 13-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, տեղում է ձյուն: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն