Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ազատ դեմոկրատները հանդիպել են ԱՄՆ դեսպանի հետ

Քաղաքականություն
mils2

Այսօր Ազատ դեմոկրատներ կուսակցության գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հետ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ դեսպանատան Քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Ռուբեն Հարությունյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցության վարչության անդամ Արմեն Առաքելյանը, կուսակցության մամուլի խոսնակ, վարչության անդամ Անժելա Խաչատրյանը և Երիտասարդական միության ներկայացուցիչ Նարեկ Այվազյանը: Հանդիպման մասնակիցները խոսեցին ՀՀ ներքաղաքական, արտաքին քաղաքական մարտահրավերներից, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրից, հայ-թուրքական հարաբերություններից և մի շարք այլ կարևորագույն հարցերից: Երկուստեք կարևորվեց Հայաստանում տնտեսական ոլորտի զարգացման հեռանկարները և այդ գործընթացին նպաստող նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը: Դեսպանը շեշտեց, որ իր և դեսպանատան առաջնահերթություններից է Հայաստանում ամերիկյան ներդրումների խթանումը և ՀՀ-ում ներդրումային դաշտի բարելավման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին աջակցությունը: Հանդիպման մասնակիցները վստահություն հայտնեցին, որ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներն ու նախաձեռնությունները պետք է շարունակական լինեն:   Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 13 ապրիլի, 2015թ. ք. Երևան