A
A
Ադամ Շիֆը շնորհակալություն է հայտնել Պապին
ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆը, որ հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ, ոգեւորված է Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթից։
Թվիթերյան գրառումով նա շնորհակալություն է հայտնում Պապին, որ 20-րդ դարասկզբին հայերի հետ կատարվածը ցեղասպանություն է որակել։
Ադամ Շիֆը մաղթում է, որ Պապի խոսքերը ճշմարտություն սփռեն ողջ աշխարհի վրա
եւ ներշնչեն մյուսներին։
