Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանություններին եւ Քիմ Քարդաշյանին համեմատելը կոռեկտ չէ. կոմունիստ (տեսանյութ)

Քաղաքականություն
Tachat_Sargsyan

Հայաստանի կոմունիստական կուսակցությունը չի անհանգստացել, երբ Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկմանը Սերժ Սարգսյանը Կոմկուսին չի հրավիրել: « ՀԿԿ-ն արմատական ընդդիմություն է եւ իր գիծն է առաջ տանում: Նրա համար չեն հրավիրել, որ քաղաքական դաշտում չկանք: Միգուցե անհանգստանում է, որ մեր տեսակետը կհայտնենք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Փոփոխությունները վաղաժամ են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԿԿ առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Նրա խոսքերով՝ արտագաղթը շարունակվում է, եւ կոմունիստական կուսակցությունը անհրաժեշտություն չի տեսնում, որ իշխանությունը հանձնվի ԱԺ-ին: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ Տաճատ Սարգսյանը նշեց, որ շնորհիվ Սերժ Սարգսյանի, ամեն ինչ արվեց դրա համար: Որպես ապացույց համարում է այն, որ հայերի հետ 1915 թ կատարված ոճրագործությունը Հռոմի պապը բնութագրեց Ցեղասպանություն եւ Նարեկացուն դասեցին սրբերի շարքը: Ընկեր Սարգսյանը տեղին չի համարում այն համեմատությունը, թե հայազգի մեգաաստղ Քիմ Քարդաշյանը ավելի շատ բան արեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քան Հայաստանի իշխանությունները: «Քիմ Քարդաշյանը միլիոնուկես հայերից մեկի ժառանգորդն է եւ չպետք է գերագնահատել նրա անելիքը եւ ասածը: Նման համեմատությունը տեղին չէ եւ ոչ էլ կոռեկտ: Հայաստանի իշխանությունները արեցին հնարավորը ցեղասպանության ճանաչման համար: Կոռեկտ չէ համեմատել իշխանությունների եւ Քիմ Քարդաշյանի արածը», - նշեց նա: Նա հույս հայտնեց, որ շուտով Թուրքիան եւս կընդունի Հայոց ցեղասպանությունը, եւ մենք հանդես կգանք որպես պահանջատեր: