Դաշտի տերերրը հաղթեցին 2:0 հաշվով
Այսօր երկու հանդիպումով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրը: Հանրապետության չեմպիոն Երեւանի «Բանանցը» իր հարկի տակ 2:0 հաշվով վստահորեն հաղթեց «Ալաշկերտին»: Դաշտի տերերի կազմում երկու գոլերն էլ խփեց արգենտինացի հարձակվող Միգել Լոպեսը: Չնայած հաղթանակին, «Բանանցը» 21 միավորով մնաց 7-րդ տեղում, իսկ 4-րդ հորիզոնականում ընթացող «Ալաշկերտն» այժմ ընդամենը 4 միավորի առավելություն ունի: Օրվա մյուս խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց Երեւանի «Ուլիսին» եւ նույնպես վստահ հաղթանակ տոնեց՝ 2:0: Շիրակիցների կազմում արդեն առաջին խաղակեսում աչքի ընկան Անդրանիկ Բարիկյանն ու Դավիթ Հակոբյանը: Այդպիոսով, «Շիրակը» վաստակեց 38 միավոր եւ հավասարվեց 2-րդ տեղում ընթացող «Ուլիսին», որը, սակայն, մեկ խաղ քիչ է անցկացրել: Այս տուրի մնացած երկու խաղերը տեղի կունենան վաղը, ապրիլի 12-ին: Առաջնության առաջատար Երեւանի «Փյունիկը» կհյուրընկալվի «Միկային», իսկ «Արարատը» «Հրազդան» ստադիոնում կընդունի «Գանձասար-Կապան» թիմին: