Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պավլիկ Մանուկյանը 4 օր է հացադուլ է անում, իսկ նրան բժիշկ չի այցելել. armtimes

Քաղաքականություն
610601

Մանուկյանի պաշտպան Հայկ Գրիգորյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է իրեն զգում ազատամարտիկը: Փաստաբանն ասաց, որ Մանուկյանի առողջական վիճակը նորմալ է՝ հավելելով, որ մինչ այժմ նրան դեռ բժիշկ չի այցելել: Նշենք, որ Պավլիկ Մանուկյանը հացադուլ էր հայտարարել իրեն եւ իր ընկերներին ձերբակալելու օրը՝ ապրիլի 7-ին: Որպես հացադուլի պատճառ նա նշել էր իրենց ապօրինի ձերաբակալումը: Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: Մանուկյանն ու իր ընկերները մեղադրվում են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ: Պավլիկ Մանուկյանը այսօր տեղափոխվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ: Շարունակությունն՝ այստեղ