Թբիլիսիում Հայաստանը կներկայացնի 10 ծանրորդ
Վաղը՝ ապրիլի 11-ին, Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմեկնարկի ծանրամարտի Եվրոպայի 2015 թվականի առաջնությունը: Մրցաշարին մասնակցելու հայտ է ներկայացրել 38 երկրների 232 մարզիկ-մարզուհի: Կարեւորագույն այս ստուգատեսում Հայաստանը հանդես կգա 10 հոգով: Տղամարդկանց առաջնությանը կմասնակցի 7 ծանրորդ: Նրանք են Սմբատ Մարգարյանը (56 կգ քաշային կարգ), Վանիկ Ավետիսյանը, Ռուստամ Կարապետյանը (երկուսն էլ 69 կգ), Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Աղասի Աղասյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ): Կանանց մրցումներում Հայաստանի պատիվը կպաշտպանեն Աննա Գովելյանը (53 կգ), Իզաբելա Յայլյանը (58 կգ) եւ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ): Եվրոպայի առաջնությանը լավագույնս պատրաստվելու համար մեր երկու հավաքականները մարտի 27-ից ուսումնամարզական հավաք են անցկացնում հենց Թբիլիսիում: