A
A
Քիմ Քարդաշյանը միլիարդ Շարմազանով արժե. Լեւոն Զուրաբյան (տեսանյութ)
Բրիֆինգների ժամանակ այսօր ՀԱԿ պատգամավոր, խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին անվանեց «հարթ տախտակ». պատճառն այն է, որ Շարմազանովն ԱԺ ամբիոնից հանցագործություն է համարել Լեւոն Զուրաբյանի մտածելու կարողությունը. «Սա մի հանցագործություն է, որը Շարմազանովին չի սպառնում, ինքն այս իմաստով կատարյալ անմեղ է, ավելին՝ հարթ տախտակ։ Սա վիրավորանք մի ընկալեք, քանի որ գալիս է լատիներեն «տաբուլա ռասա» արտահայտությունից, որում բնորոշվում են նրանք, որոնք դեռեւս չեն մտածել, այսինքն՝ երեխաները։ Այս իմաստով Քիմ Քարդաշյանը միլիարդ Շարմազանով արժե»,- ասաց Լեւոն Զուրաբյանը