ՀՖՖ-ն որակազրկեց Աբրահամ Խաշմանյանին
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն այսօր կայացած նիստում երկու խաղով որակազրկել է Երեւանի «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանին: Այդ մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Աբրահամ Խաշմանյանը նման պատժի է ենթարկվել Հայաստանի առաջնության 20-րդ տուրի Գյումրիի «Շիրակի» հետ խաղում տեխնիկական գոտուց հեռացնելու համար: «Ալաշկերտ» ակումբը տուգանվել է 50000 դրամով: Հայաստանի մինչեւ 15 տարեկաների հավաքականի ֆուտբոլիստներ Ֆելիքս Խաչատրյանը, Էրիկ Մելիքսեթյանը, Արամ Խամոյանը, Տիգրան Այունցը որակազրկվել են 4-3 խաղով` «Փյունիկ-1-99» թիմի հետ խաղում ծեծկռտուքին մասնակցելու համար: Ի դեպ, փյունիկցիներից մեկ խաղով որակազրկել է միայն Հովհաննես Խուրշուդյանը: Սակայն ուշագրավն այն է, որ «Փյունիկ» ակումբը տուգանվել է 30 հազար դրամով, իսկ հավաքականը` ոչ: