Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գլխավոր դատախազն ԱԺ-ում կխոսի Պերմյակովի մասին

Քաղաքականություն
cae3fb62480c6cfd56f060c655fed4ed

«Արդյո՞ք Կառավարությունը հետեւում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործին։ Ինչո՞ւ ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը չկարողացան ձերբակալել Վալերի Պերմյակովին։ Նա գտնվում է 102 ռազմաբազայում եւ չեն ձերբակալում, մինչդեռ երեկ Հիմնադիր խորհրդարանի անդամներ են ձերբակալում՝ ենթադրվող հանցագործություն կանխելու համար։ Նրանց իրենց քաղաքական հայացքների համար են ձերբակալում»,- այսօր Կառավարության հետ ԱԺ հարցուպատասխանի ժամանակ նշեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Անդրադառնալով Հիմնադիր խորհրդարանի անդամներին ձերբակալելուն՝ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հայտնեց, որ կառավարությունը ձեռնպահ է մնում կարծիք հայտնելուց, հետաքննություն է ընթանում։ Զարուհի Փոստանջյանին հետաքրքրում է՝ Պերմյակովին հայ իրավապահներին հանձնելու համար իր ռուս գործընկերը ինչ է պատասխանել եւ ի՞նչ է արել Գեւորգ Կոստանյանը այս գործի շրջանակներում։ Արդարադատության նախարարը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազն առաջիկայում ԱԺ-ում կխոսի այդ մասին։