Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հստակ չէ` երբ կթույլատրվի Ծիծեռնակաբերդ բարձրանալ

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0c384100cddda93ac7dd0725388e8b00

Դեռ հայտնի չէ, թե երբ կթույլատրվի քաղաքացիների հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեցին Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման գրասենյակից, առաջիկա երկու օրերին կամ հաջորդ շաբաթվա սկզբին այդ մասին հայտարարություն կլինի։ Պետական աշխատողներին, սակայն, արդեն հայտարարվել է, որ իրենք իրենց հարգանքի տուրքը պետք է մատուցեն ժամը 14. 00-ից հետո։ Մինչ այդ Եղեռնի զոհերին հարգանքի տուրք են մատուցելու օտարերկրյա պատվիրակությունները: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում են լինելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ 120 հոգանոց պատվիրակությունով, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, բարձրաստիճան այլ այրեր։