Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գ. Սահակյանը Լ. Զուրաբյանին լսելով՝ հիշեց Շպիոն Օնոյի պատմությունը (տեսանյութ)

Քաղաքականություն
zurabyan

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում, խոսելով Գազի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունից, հայտարարեց, որ այն հանցագործությունների մասին հաղորդում է. «Պարզվում է՝ տարիներ շարունակ քրեորեն հետապնդելի արարքներ են տեղի ունեցել, եւ դրանք պետք է քննվեն քննչական խմբի կողմից: Այդքանից հետո պետությունը որտեղ է, որ ասի՝ հոպ, մի րոպե, ինչ եք անում: Մենք պետք է ժամանակին հասկանանք, թե ուր ենք գնում»: ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն իր ելույթում նշեց, որ կարեւորում է մասնագիտական ասպեկտի վերհանումը. «Հանձնաժողովը ծավալուն աշխատանք է կատարել ու դատողություններս կառուցելու եմ հանձնաժողովի ձեռք բերած փաստերի հիան վրա»: Նա խոսեց «Գազպրոմի»-ի հետ ՀՀ կառավարության ձեռք բերած համաձայնագրի մասին, որով նախատեսվում է փոխհատուցում «Գազպրոմ»-ի ստացված միջոցների հաշվին՝ գների միջեւ եղած տարբերության համար: Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն իր ելույթում հայտարարեց, որ այսօրվա քննարկումը հիմնված է կեղծիքի վրա, քանի որ ներկայացված հաշվետվությունը չի ընդունվել ԱԺ կողմից հաստատված կարգով. «ԱԺ ներկայացվել է կեղծ փաստաթուղթ, որի համար միմիայն պատասխանատու է հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը: Զարմանալու բան չկա, քանի որ սա կատարվում է մի երկրում, որտեղ երկրի բարձրագույն ղեկավարներն են իրենց քայլերը կեղծիքի հիման վրա կառուցում»: Նա սկսեց ներկայացնել, իր խոսքերով, գազային այս էպոպեայի, ավանտյուրայի պատմությունը, թե ուր այն հասցրեց մեզ: Պարոն Զուրաբյանը սկսեց պատմել ընդամենը երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն ու իրենց ունեցած տեղեկությունները, որ շուտով գազի սակագինը բարձրանալու է ու տեղի է ունենալու խայտառակ գործարք: Նրա ելույթը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդհատեց՝ հատարարելով, որ ընդմիջում է: Միաժամանակ պարոն Սահակյանը չմոռացավ ռեպլիկ անել. «Շպիոն Օնոյի պատմությունը հիշեցի»: