A
A
Պավել Մանուկյանը հացադուլ է հայտարարել
Քիչ առաջ այցելեցի Ձերբակալվածների պահման վայր եւ այնտեղ հանդիպեցի Ժիրայր Սեֆիլյանին, Գարեգին Չուգասզյանին, Վարուժան Ավետիսյանին, Գեւորգ Սաֆարյանին եւ Պավել Մանուկյանին: Մանուկյանը տեղեկացրեց, որ հացադուլ է հայտարարել: Ես նրան խնդրեցի նման քայլի չգնալ, բայց Մանուկյանն ասաց, որ կայացրել է վերջնական որոշում: Ե՛ւ Պավել Մանուկյանը, ե՛ւ մյուսները իրենց ձերբակալությունը համարում են ապօրինի եւ տրամադրված են վճռական: Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից