Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-8-ը պաշտոնական այց կկատարի Մոսկվա. Ազատություն

Քաղաքականություն
A7230467-09D1-435C-B52B-28C2B9148023_w268_r1

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ չորեքշաբթի օրը կայանալիք բանակցությունների ընթացքում երկու երկրների արտգործնախարարները կքննարկեն հրատապ հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ հարաբերություններին և միջազգային օրակարգին, արտաքին քաղաքականության համակարգմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ՍԾՏՀԿ-ում, այլ բազմակողմ համաժողովների շրջանակներում: Տեղի կունենա մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմայով, որում Ռուսաստանը, ինչպես նշված է հաղորդագրությունում, «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ, ակտիվ միջնորդական դեր է խաղում»: Այցի ծրագրով նախատեսված են նաև Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ռուսաստանցի քաղաքագետների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում