Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկն» այսօր կընդունի «Արարատ»-ին

Սպորտ
pyunik

Այսօր երկու հանդիպումով կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 20-րդ տուրը: Առաջինը Երեւանի «Ուլիսը» իր հարկի տակ կընդունի «Միկային»: Երկու թիմերի համար խաղը կարեւոր նշանակություն ունի: «Ուլիսը» պայքարում է չեմպիոնի կոչման համար, իսկ «Միկան» պայքարում է 4-րդ տեղի համար, ինչը հետագայում կարող է Եվրոպայի լիգայի ուղեգիր տալ թիմին: Բուքմեյքերները հանդիպման ֆավորիտ են համարում «Ուլիսին»՝ 1,45 գործակից «Միկայի» 4,80-ի դիմաց: Այսօր նախատեսված երկրորդ խաղում առաջնության ընդգրկված Երեւանի «Փյունիկն» ուժերը կչափի նույնպես ընդգծված ետնապահի՝ «Արարատի» հետ: Դաշտի տերերի համար խաղը սկզբունքային նշանակություն ունի, իսկ ահա հյուրերը հնարավորություն չունի պայքարել անգամ 4-րդ տեղի համար: Զարմանալի չէ, որ բուքմեյքերները մեծ առավելություն են տալիս «Փյունիկին»: