Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Որոշ ճանապարհների տեղում է թաց ձյուն

Հասարակություն
f5c857112449f79403928f98f67f5718

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան և Տաշիր քաղաքներում տեղում է թաց ձյուն: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը առատ ձյան պատճառով փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Այսօր Երեւանում եւ հանրապետության մյուս մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։ ՏԿԱԻՆ