Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը հաղթեց Բելառուսին

Սպորտ
sport-hajastan-17

Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականն այսօր ընկերական խաղում 2:1 հաշվով հաղթել է Բելառուսի թիմին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպման 23-րդ րոպեին Կարեն Մելքոնյանն առաջ է մղել մեր թիմին: 54-րդ րոպեին Կրասիմիր Կապովը հավասարեցրել է հաշիվը, սակայն 59-րդ րոպեին Աբրահամ Պորտուգալյանը կրկին գրավել է Բելառուսի ընտրանու դարպասը եւ հաղթանակ պարգեւել դաշտի տերերին` 2:1: Հայաստանի եւ Բելառուսի մինչեւ 17 տարեկանների հավաքականները ընկերական հանդիպում կանցկացնեն նաեւ ապրիլի 5-ին: