Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կարծես թե մեր երկիրը ներքաշում ենք արկածախնդրության մեջ». Ա. Ախոյանը՝ Զ. Փոստանջյանի նախագծի մասին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1109cdc6f72c3cbcaa0db64581239089

Արեւմտյան Հայաստանը վերադարձնելու մեծ հույսեր ունի Րաֆֆի Հովհաննիսյանը. «Ապրիլի 25-ից հետո հույս կա»։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանը օրենքի նախագիծ է պատրաստել, որով Հայաստանը Թուրքիայից օրենքի ուժով պետք է պահանջի իր հողերը. «Այո, մենք պահանջում ենք եւ մենք չենք մոռացել եւ մենք հետամուտ ենք մեր Հայրենիքի վերադարձմանը»։ Տիկին Փոստանջյանն օրենքի ուժով է ամրագրում, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պետական սահմանը օրինական չէ, այդ սահմանները Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի հետեւանք են. «Որը նաեւ վիճարկելու ենք եւ նաեւ վերանայման կարիք ունի»։ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նույնպես Թուրքիայից պահանջներ ունի. «Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների եւ Հայաստանի Հանրապետությունում բնակվող մարդկանց արժանապատվության եւ սեփականության հարցն է, որը խախտվել է կոպտագույն ձեւով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության իրավական եւ բարոյական ճանաչման մերժման ճանապարհով»։ Ըստ Կարեն Անդրեասյանի, այս մասին պետք է մտածեն նաեւ մեր միջազգային գործընկերները։ Ինքը՝ պաշտպանը, նույնպես հավակնում է Արեւմտյան Հայաստանի հողերին. «Եվ եթե, այո, պահանջատիրության մեջ կա նաեւ հողային ձեւով այդ իրավունքների վերականգնումը, դա նույնպես կարող է քննարկվել»։ Կարեն Անդրեասյանը զուտ պաշտոնի բերումով չի ասի՝ արդյո՞ք Զարուհի Փոստանջյանի նախագիծը Թուրքիային Հայաստանի հետ պատերազմի մեջ ներքաշելու նախագիծ չէ. «Ես եթե պատգամավոր լինեի, կմտածեի՝ քվեարկե՞լ, թե ոչ»։ Պատգամավոր Արագած Ախոյանն արդեն մտածել է՝ կարծես թե մեր երկիրը ներքաշում ենք արկածախնդրության մեջ. «Մի քիչ ուտոպիա կա մեջը»։ Հետեւաբար օրինագիծն անիրատեսական է, թեպետ ողջունելի է Արեւմտահայոց ազգային համագումարի ներկայացուցչի համար, որպիսին է Արագած Ախոյանը։