Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փորձում են ստվերել Ապրիլի 24-ը՝ այս անվան տակ դավեր նյութելով» (տեսանյութ)

Քաղաքականություն
cb68999a32816b220b302575020ded17

Հայաստանն ունի կառուցողական ընդդիմության կարիք. կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։ Ըստ նրա՝ այսօր քաղաքական դաշտում ընդդիմադիրների պայքար է գնում առաջին տեղի համար։ Այդ ուժերից ոմանք արդեն սխալ քայլեր են անում՝ արձանագրում է պատգամավորը։ «Ցավոք, այսօր հայտնվել են մարդիկ, ովքեր ոչ թե այդ դաշտում ուզում են իրենց տեսնել, այլ ավելի շատ ազգադավությամբ են զբաղվում, փորձում են ստվերել Ապրիլի 24-ը՝ այս անվան տակ փորձում դավեր նյութել. դա դավաճանություն է, նրանք պետք է զերծ մնան նմանատիպ արտահայտություններից եւ քայլերից»,- ասում է պատգամավորը՝ ակնարկելով «100-ամյակն առանց ռեժիմի» շարժման քայլերը։