Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոչ ոք որմնադիր չի ուզում դառնա. ջիպ են ուզում ու առանձնացված բնակարան (տեսանյութ)

Քաղաքականություն
aj12

«Կրթության մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն անդրադարձավ  12-ամյա կրթությունը պարտադիր դարձնելուն, որն առաջարկում է կառավարությունը այս նոր նախագծով. «Ի՞նչ ենք շահում: Մեր երեխաների մոտ 60 տոկոսը 9-րդ դասարանից հետո առավոտը վեր են կենում, կանգնում են իրենց բակում, հետո մի ուրիշ բակում եւ այդպես շարունակ: Դպրոցի գործոնը մենակ գիտելիքը չէ, դաստիարակությունն է: Երեխաների համար ուրիշ միջավայր չկա, նրանք պիտի մնան դպրոցում, շփվեն ուսուցիչների հետ, հասակակիցների հետ: Մի տեսակ դպրոցները դարձրել եք բուհի առաջին պլանի վրա, որ դպրոցը մատակարարում է բուհին: Այդպես չէ: Դպրոցի միակ գործոնը ապագա քաղաքացի պատրաստելն է»: Գալուստ Սահակյանը դժգոհ է, որ ծնողները, երեխան դեռ չծնված, արդեն որոշում են՝ ինչ է դառնալու. «Ոչ մեկը չի ասում՝ որմնադիր են դառնալու, որի պահանջն այսօր կա: Բժիշկ են ուզում, իրավաբան են ուզում: Դպրոցին այնքան հարված հասցրեցին, որ արդեն ուսուցիչ էլ չեն ուզում դառնալ՝ տնտեսագետ են ուզում դառնալ, դեսպան են ուզում դառնալ, ԱԺ նախագահ են ուզում դառնալ: Մի մասն էլ ասում է՝ ոչ այն է ինձ պետք, ոչ այն, երկու հատ ջիպ եմ ուզում ունենալ, առանձնացված լավ բնակարան...»: Ավելին՝ տեսանյութով