Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձեր չափը իմացեք». Ա. Շաբոյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Քաղաքականություն
a042667b48c92ad02d62c1fe77876fb1

ԱԺ-ում այսօր ՏՄՊՊՀ նախագահը կրկին անդրադարձավ պատգամավորների քննադատությանն իր հասցեին: Անտեսելով պատգամավորի հորդորները, երբ կոչ էր արվում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին` պատգամավորների հետ շփվելիս պահպանել կոռեկտությունը, նա կրկին նույն ոճով պատասխանեց. «Ռացիոնալ առաջարկներ եղան, հետաքրքիր քննարկում եղավ մեր 2015թ. ծրագրի վերաբերյալ, ես բավականին շատ գրառումներ եմ արել ու արդեն համապատասխան առաջադրանքներ եմ տվել: Իսկ որոշ ընդդիմադիր գործիչների ասեմ, որ անհիմն վիրավորում են, զրպարտում են: Դուք դրա իրավունքը ընդհանրապես չունեք: Ես կրկին կոչ եմ անում` ձեր չափը իմացեք ու նորմալ պահեք, այլապես իմ պահվածքը կլինի ադեկվատ ու նորմալ: Եթե մտահոգ եք մրցակցությամբ, առաջարկներ ներկայացրեք, այլ ոչ թե տարին մեկ անգամ ինձ տեսնելով՝ այստեղ, պոպուլիզմին զոռ տալով` անհիմն արտահայտություններ թույլ տվեք»: