Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու «Վարչապետների ակումբ»-ի նիստերին. գրասենյակ

Քաղաքականություն
342996417cf0cdf6ed05c8bde87041d3

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Հայաստանի «Վարչապետների ակումբ»-ի նիստին, սակայն չի պատրաստվում ներկայանալ դրան: Այս մասին իմանում ենք Ռոբերտ Քոչարյանի ոչ պաշտոնական կայքից՝ 2rd.am-ից։ Ռոբերտ Քոչարյանի Գրասենյակի ղեկավարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ երկրորդ նախագահը հանրապետությունում չէ: Ըստ ամենայնի, այսօր տեղի է ունենալու վարչապետների ակումբի նիստը, որին հավանաբար կմասնակցեն Վազգեն Մանուկյանը, Գագիկ Հարությունյանը, Խոսրով Հարությունյանը, Հրանտ Բագրատյանը, Արմեն Դարբինյանը եւ Հովիկ Աբրահամյանը: