Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Զինվորի և իր ծնողների միջև լարվածություն է եղել». Թերթ. am

Կարևոր լուրեր Քաղաքականություն
seyran

Ադրբեջանին հանձնված Անդրանիկ Գրիգորյանի արարքի պատճառը պետք է գտնել նրա ընտանեկան պայմաններում. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Ծառայողական քննություն է նշանակված, նաև քրեական գործ է հարուցված, ընթացքում ամեն ինչ կպարզվի, եթե մենք կարողանանք, քանի որ նա այստեղ չէ, ընտանիքի միջոցով, մերձավորների միջոցով, այս ստորաբաժանումների անձնակազմի միջոցով բացահայտել իրողությունը, հանրությանը կներկայացնենք»,-լրագրողներին ասաց Սեյրան Օհանյանը։ Ծառայության ընթացքում ճնշումների առկայության մասին, ինչի մասին գրվել էր մամուլում, Սեյրան Օհանյանն ասաց. «Եթե ճնշումներ եղել են, ապա ընտանիքում են եղել, և նախնական կարող եմ ասել, որ իր և իր ծնողների միջև լարվածություն է եղել: Ամեն ինչ կբացահայտվի, եկեք այսօր մենք չզբաղվենք այդ կանխատեսումներով»։ Մանրամասներն՝ այստեղ