Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Միրանյանը մեր թիմին փրկեց պարտությունից

Սպորտ
sport-hajastan-latvia

Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականն այսօր Ավանի ֆուտբոլային ակադեմիայի մարզադաշտում կայացած ստուգողական խաղում ոչ-ոքի է խաղացել Լատվիայի ընտրանու հետ: Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացել է Արտյոմ Սիմոնյանը, սակայն հետո լատվիացի ֆուտբոլիստները երկու գոլ են խփել և առաջ են անցել: Մեր հավաքականին վերահաս պարտությունից փրկել է Արթուր Միրանյանը, որը  58-րդ րոպեին հավասերեցրել է հաշիվը` 2:2: