Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պոլսո պատրիարքությունը իրեն դուրս է դնում ընդհանուր հայության քայլերից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sANe5gs0EhY

Ապրիլի 24-ին Թուրքիայի հայկական եկեղեցիներում զանգերը չղողանջելու վերաբերյալ Պոլսո հայոց պատրիարքության հայտարարությունը թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի համար շատ տարօրինակ է։ Նա նկատում է, որ վերջին շրջանում հաճախ պատրիարքության և հայ համայնքի կողմից քայլեր են կատարվում, որոնք Թուրքիայի իշխանությունները չեն էլ պահանջել. «Ցավոք սրտի, Պոլսո պատրիարքությանը թուրքական իշխանությունները որոշակի դեր են վերապահել, և այդ դերը ամենևին էլ չի խոսում հայության միասնականության մասին։ Ըստ էության, պատրիարքությունը իրեն դուրս է դնում ընդհանուր հայության քայլերից»։