Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գրիգոր Գրիգորյանը` Եվրոպայի փոխչեմպիոն

Սպորտ
sport-borba2

Հայաստանը ներկայացնող ազատ ոճի ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը դարձել է Եվրոպայի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր մինչեւ 23 տարեկան ըմբիշը 74 կգ քաշային կարգում հաղթահարելով նախնական բոլոր փուլերը՝ մտել է եզրափակիչ, որտեղ, սակայն, լարված պայքարում պարտվել է Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Էրբոցոնաշվիլուն, ընդ որում մրցամարտն ավարտվել է 1:1 հաշվով, և միայն նկատողության պատճառով Գրիգոր Գրիգորյանը զբաղեցրել է երկրորդ տեղը: