Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Անդրանիկ Մարգարյանը իշխանության համար հիշողություն չէ» (տեսանյութ)

Քաղաքականություն
panteon

Այսօր Հայաստանի նախկին վարչապետ, պետական, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան 8-րդ տարելիցն է: Նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար այսօր Կոմիտասի անվան քաղաքային պանթեոն էին այցելում բազմաթիվ պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ եւ պարզապես քաղաքացիներ։ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցնում է՝ Անդրանիկ Մարգարյանը իշխանության համար հիշողություն չէ, քանի որ նրա ծրագրերը այսօր սկզբունք են դարձել երկրի կառավարման գործում։ «Այս օրը մեզ համար արժանապատվության օր է՝ քննարկելու մեր աշխատանքը ու ապաշխարելու չկատարածի համար։ Անդրանիկ Մարգարյանը, որպես գործուն քաղաքական գործիչ, դեռ երկար մեզ հետ առաջ կշարժվի»։