Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտակ Շաբոյանը չհամոզեց Խաչատուր Քոքոբելյանին (տեսանյութ)

Քաղաքականություն
Շաբոյան

ԱԺ-ն սկսեց քննարկել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թթ. գործունեության ծրագիրը: ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը, հարց ուղղելով հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին, ասաց, որ ակնհայտ է` նրա գլխավորած հանձնաժողովը պատասխանատու է մրցակցային բարելավման եւ հակամրցակցային պայմանավորվածությունների բացահայտման համար. «Ունե՞ք մի դեպք, որտեղ կարողացել եք բացահայտել հակամրցակցային որեւէ դեպք ու ի՞նչ մեթոդով եք դա պատկերացնում: Օրինակ` գաղտնիք չէ, որ բաշխիչ էլկետրացանցերը մենաշնորհային ընկերություն են ու օրեցօր տեսնում ենք` ինչ անմխիթար վիճակում են: Երկաթուղային տրանսպորտի ոլորտում ուսումնասիրություն արե՞լ եք»: Արտակ Շաբոյանը հայտարարեց, որ հակամրցակցային պայմանավորվածությունների բացահայտման առումով այս տարիների ընթացքում բավականին շատ դեպքեր են եղել. «Մանավանդ սոցիալական ոլորտին է դա վերաբերում: Տնտեսվարողները, ունենալով նման պայմանավորվածություն, մասնակցել են պետգնումների մրցույթների, օրինակ` մանկատների, ծերանոցների կազմակերպած մրցույթներում, շահել են: Մենք նրանց ենթարկել ենք խիստ պատասխանատվության, եւ այդ գործերը դատարաններում են»: Բացի այդ, ըստ նրա, 100-ից ավելի դեպքեր են բացահայտել բուժհաստատություններում պետգնումների ժամանակ. «Տնտեսվարողները պայմանավորվել են ու եկել հակամրցակցային համաձայնության: Հիմա ուսումնասիրվում են շինարարության ոլորտի պետգնումները, եւ ավարտելուն պես ուսումնասիրությունները կներկայացնենք: Իսկ երկաթուղային տրանսպորտի ոլորտը իսկապես մենաշնորհային է, սակայն ՀԷՑ-ը ՀՀ օրենսդրությամբ բնական մենաշնորհ է, եւ այն կարգավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Անցած տարի մեկ խնդիր է բացահայտվել, երբ խտրական վերաբերմունք է եղել քաղաքացիների նկատմամբ: Նրանք բողոքում էին, որ ՀԷՑ-ը չարաշահում է իր մենաշնորհային դիրքն ու սպառողների իրավունքները խախտում: Մենք նրանց 20 լն դրամի չափով պատասխանատվության ենթարկեցինք»: Պարոն Քոքոբելյանը հայտարարեց, որ Արտակ Շաբոյանը չներկայացրեց համոզիչ փաստարկներ, թե արդյո՞ք հստակ ինչ-որ բանի հասել են, թե ոչ: