Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատասխանատվությունը կոնկրետ անհատի վրա է ընկնում. փոխնախարարը՝ գերի ընկած զիվորի մասին

Քաղաքականություն
ara-nazaryan

ՊՆ փոխնախարար Արա Նազարյանն այսօր ԱԺ-ում պատասխանել է լրագրողների հարցերին։ Զրույցի թեման ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեսանյութն է` մարտի 22-ին հակառակորդի կողմն անցած ՊԲ զինծառայողի մասին: -Հոգեկան հիվանդ լինելու խոսակցությունների մասին ի՞նչ կասեք: - Չեմ կարող ոչ մի բան ասել, այս պահին ուսումնասիրվում է: Դուք ուզում եք միանգամից պատասխան ստանաք երեկվա կատարված արարքի մասին: Ո՞նց կարա լինի տենց, հիմա պետքա ուսումնասիրվի չէ՞: Հիմա ես անպատասխանատու հայտարարություն անե՞մ: Դուք կանե՞ք նման բան: - Ո՞ւմ է դիմել ՊՆ-ն, որպեսզի օգնեն զինվորին: - Կարմի խաչը միշտ համագործակցում է Պաշտպանության նախարարության հետ և բոլոր պատկան կառույցները իրազեկված են: - Այս դեպքի պատասխանատվությունը ո՞ր կառույցի վրա է ընկնում: – Պատասխանատվությունը կոնկրետ անհատի վրա է ընկնում: -Իսկ ՊՆ-ի մեղավորությունը չկա՞, չէ՞ որ համապատասխան զգոնություն չի ցուցաբերվել: – Ինչի՞ պաշտպանության նախարարության, ի՞նչ է նշանակում… դեռ պատճառները կուսումնասիրեն, կտեսնենք ի՞նչն է եղել պատճառը, դուք միանգամից ուզում եք մեղավոր ման գաք, ըտենց ո՞նց կլինի: Ես չեմ հասկանում Ձեր մոտեցումը: - Կարծիք կա, որ ինքնապաշտպանության առումով խնդիր կա, այսինքն սահմանին կանգնած չեն ավելի փորձառու անձինք: – Կանգնած են փորձառու անձինք, բոլորն էլ փորձառու են, այնտեղ պատահական մարդիկ չկան: Դուք հիմա ուզում եք հակառակորդի սադրանքները վերագրեք մեր վրա՞: Իսկ դուք ինչո՞ւ չեք պնդում, որ Ադրբեջանը իրա զոհերի թիվը ասի, փակել ա չի ասում: Մենք թափանցիկ ասում ենք, մեղադրանքներ եք ներկայացնում։ - Այս ամենը կարո՞ղ է տանել պատերազմի վերսկսման: – Ես չեմ կարծում պատերազմ վերսկսվի: Դա իմ անձնական կարծիքն է, դա իրենց ձեռնտու չէ: Հիշեցնենք՝ մարտի 22-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքից, զենք-զինամթերքը թողնելով մարտական հենակետում, հակառակորդի կողմն է անցել ՊԲ զինծառայող, 1991թ. ծնված շարքային-պայմանագրային Անդրանիկ Արարատի Գրիգորյանը: