Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ հայտարարությունը ցեղասպանությունը դատապարտելու մասին

Քաղաքականություն
MHM89988-copy

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՈՒՅՆԵՐԻ ԵՎ ԱՍՈՐԻՆԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ.

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ - Առաջնորդվելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 1946 թվականի դեկտեմբերի 11-ի 96(1) բանաձևի, 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին», 1968 թվականի նոյեմբերի 26-ի «Պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիաների, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր այլ միջազգային ակտերի համապատասխան սկզբունքներով և դրույթներով, - Արձանագրելով հայ, հույն և ասորի ժողովուրդների դարերի խորքից եկող բարեկամական հարաբերությունները, Հայտարարում է. Դատապարտում է Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված հույների և ասորիների ցեղասպանությունը: