Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հովհաննես Գաբուզյանը պարգեւատրվեց 5000 դոլարով

Սպորտ
sport-chess-1

Հայաստանցի երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը հաղթող է ճամաչվել Հավայան կղզում կայացած շախմատի միջազգային մրցաշարում: Մեր շախմատիստը վեց հնարավորից վաստակել է 5,5 միավոր եւ միայնակ գրավել առաջին տեղը: Նա պարգեւատրվել է 5000 ԱՄՆ դոլարով: Մրցաշարին մասնակցած մեր մյուս շախմատիստ, գրոսմայստեր Ռոբերտ Աղասարյանը, 4,5 միավորով բաժանել է 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով ճանաչվել է 4-րդը և զրկվել մեդալից ու պարգեւավճարից (1250 դոլար):